ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կատու չունեցողներն ու հավերժ սեփականատերը

Կատու չունեցողներն ու հավերժ սեփականատերը
15.01.2019 | 02:43

Երեկ բացառիկ օր էր և, նորընտիր խորհրդարանի, և ԲՀԿ-ի համար: Առիթը նիստերի մեկնարկը չէր: Առաջին անգամ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրեթե ողջ օրն անցկացրեց խորհրդարանում: «Շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ»,- իր ներկայությունն ԱԺ-ում այսպես պատկերավոր ներկայացրեց նա: Նիստերից ամենաշատը բացակայած «հելնել» չուզող Ծառուկյանը հանդարտ հետևում էր նիստերին, համարյա ամեն ելումուտի ժամանակ պատասխանում լրագրողների հարցերին ու, ինչպես միշտ շատ յուրահատուկ բառուբանով: Օրինակ, հետաքրքիր սահմանում տվեց «օլիգարխ» բառին: «Օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել: Պաշտոնում լինելով՝ դառնում է միլիոնատեր»: Մարդը ճիշտ է ասում, մեկիկ-մեկիկ գիտի, թե ում են աջակցել անցնող տարիներին դառնալու այս կամ այն պաշտոնի տեր, ու ինչ են նրանք իրենցից ներկայացրել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեմնի «կատու չունեցողներն» այսօր քաղաքական արենայից հեռացել են, իսկ Գագիկ Ծառուկյանը դեռ շարունակում է «ջրի երեսին» մնալ ու սեփականատեր համարվել բոլոր իշխանությունների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից:


Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը հազիվ թե նույն պարտաճանաչությամբ գա մյուս նիստերին, բայց նա առավել քան լավ գիտի, թե ինչ է պետք օրվա իշխանությանը ու ինչ անել, որ վերջիններս իրեն հավերժ «սեփականատեր» կարգեն: «Կլասիկ» մարդ է, ի՞նչ ասես:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ